Արցախի հայկանության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից. Վարդան Ոսկանյան


21:30 , 31 հուլիս, 2025
Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։
Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։
Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկանության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է՝ դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից, քանի որ նա էլ է լավ հասկանում, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ փակված։

Խտապատկերում՝ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության այսօրվա նյութն է՝ ոչ թե ինչ-որ անհայտ «Խանքենդիի», այլ Ստեփանակերտի մասին։