Կամչատկայում մեկ ժամվա ընթացքում 11 երկրաշարժ է տեղի ունեցել


00:48 , 31 հուլիս, 2025
Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամից մի փոքր ավելի ժամանակում գրանցվել է տասնմեկ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժերի ուժգնությունը տատանվել է 4.2-ից մինչև 5.5 մագնիտուդ։