Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ
21:55 , 30 հուլիս, 2025
Սյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։