Ռուսաստանի ԱԳՆ-ն պատմել է Լավրովի և նրա սիրիացի գործընկերոջ միջև սպասվող բանակցությունների մասին


21:46 , 30 հուլիս, 2025

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին հուլիսի 31-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Տեղեկությունը ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվայում հուլիսի 31-ին բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և արտասահմանում գտնվող հայրենակիցների գործերի նախարար աշ-Շեյբանիի միջև։ Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի արդիական հարցեր, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ»,- նշել է նա։

Ավելի վաղ Al Arabiya գործակալությունը հայտնել էր Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Մոսկվա կատարելիք այցի մասին։