Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի


21:02 , 29 հուլիս, 2025

Հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ Նման որոշում կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Հրայր սարկավագ Հակոբյանը առաջին մարդն է այս գործով 16 կալանավորվածներից, որ ազատ է արձակվում։

Նա հունիսի 26-ին  կալանավորվել էր երկու ամսով։