Դոնալդ Թրամփն այժմ գոլֆի զրահապատ մեքենա ունի


14:41 , 28 հուլիս, 2025

Շոտլանդիայում գոլֆի խաղի ժամանակ լրագրողները նկատել են ուժեղացված սև ամենագնաց մեքենա, որն ուղեկցում, հետևում էր Թրամփին։

Այն Polaris Ranger XP մոդիֆիկացված ամենագնաց մեքենա է. նմանատիպ ամենագնաց սովորական մեքենայի գինը սկսվում է 27,999 դոլարից։ Մասնագետները, որոնց լրագրողները լուսանկարներ են ցույց տվել, վստահ են, որ մեքենան զրահապատ է եղել։