Նախարար Ավանեսյան Անոն Նիկոլին որպես բնածին չարագործ է ներկայացրել


15:52 , 26 հուլիս, 2025
ԶԼՄ-ներից մեկի հարցին՝ ձեր խիղճը, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, մաքո՞ւր է՝ հաշվի առնելով փաստը, որ ՔՊ-ն եկեղեցին հալածում է, Հայաստանի առողջապահական համակարգը ներսից կրծող Ավանեսյան Անոն պատասխանել է՝ ասելով. «Գիտե՞ք, մեր քաղաքական ուժի տարբերությունը այն է, որ մենք ոչ մի բան ստիպված չենք անում։ Մենք ունենք գաղափարներ, մենք ունենք Հայաստանի զարգացման տեսլական, և մենք ազնիվ, մեր խիղճը մաքուր պայքարում ենք այդ տեսլականի համար…»:

Սա հրեշավոր խոստովանություն է, քանի որ ստացվում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ արդեն 7 տարի, բացառապես Նիկոլի ֆանտազիայի արդյունքն է: Չէ, այնպես չէ, որ արտաքին ուժերի մանկլավիկ լինելը պատվաբեր բան է, բայց այդ դեպքում գոնե ֆորմալ առումով ինչ-որ պատճառաբանություն գտնվում է, օրինակ՝ ՔՊ-ականները կարող են ասել, որ քանի որ Հայաստանը ահավոր թուլացել է, ուստի ստիպված են Իլհամին բոլոր դիրքերով բավարարել: Բայց ի՞նչ է ասում Անոն: Անոն ասում է, որ ոչ ոք իրենց չի ստիպում, ու ստացվում է, որ Նիկոլը բացառապես սեփական կամքով է պետությունն ու ժողովրդին կործանում:

Իհարկե, Անոն փորձել է իբր մի խելոք բան ասել, քողարկել իրենց քաղաքական ուժի ինչ լինելը, սակայն ստացվել է ավելի վատ. Նիկոլին բնածին չարագործ ու հայատյաց է սարքել՝ Հայաստանի հետ տեղի ունեցող ողբերության ողջ պատասխանատվությունը գցելով Նիկոլի ուսերին:

Անոյի խսքերում, իհարկե, ճշմարտությունն ակնհայտ է. ժամանակին եղել է հնարավոություն՝ համազգային ողբերգությունը կանխելու, բայց իշխանությունը պահելու համար Նիկոլը գնացել է ամենավատ լուծման՝ ընտրելով այն ճանապարհը, որի վերջում Հայաստանը դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»: