13:54 , 25 հուլիս, 2025
Նիկոլի ֆեյսբուքյան ստատուսները փողով լայքողի իր աշխատանքային պարտականությունները սրբորեն կատարող Չախոյան Տարոնն է անդրադարձել Սամվել Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի թեկնածու դառնալու հնարավորոևւթանը՝ երկնելով. «Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այդ կերպ փորձելու է Հայաստանը վերածել մարիոնետային պետության, որի վարչապետը կլինի ընդամենը կամակատար, իսկ նրա կառավարիչը՝ օտարերկրյա անձնագրերով միլիարդատեր: Ակնհայտ է նաև, թե օտարերկրյա անձնագրերով միլիարդատիրոջը որտեղից և ովքեր են կառավարելու: Սա է այն պլանը, որ փորձ է արվում իրականացնել, բայց սխալվել են․ Հայաստան պետության համը կմնա բերաններում»:
Եթե Տարոնը Նիկոլի պատվերով այս հարցի վերաբերյալ ստատուս է գրում, նշանակում է՝ իշխանության ներսում կա ռեալ անհանգստություն: Բայց հատկապես ուշագրավ է այն, թե ինչպես է Տարոնը փորձել փնովել Կարապետյանին՝ ՔՊ-ն որպես այլընտրաք չունեցող ուժ ներկայացնելու: Օտարների կողմից կառավարվելու մասին է խոսում մի արարած, որի շեֆն ամենաուղղակի կերպով կառավարվում է Էրդողանի կողմից, վերջինս էլ պարբերաբար կոնսուլտացիաներ է անցկացնում Իլհամի հետ՝ հասկանալու, թե հաջորդիվ ինչ խնդիր են դնելու Նիկոլի վզին:
Ով-ով, բայց տարոնները պետք է դրսից կառավարվող իշխանությունների թեմայով ծպտուն անգամ չհանեն. եկեղեցու դեմ հալածանքներից՝ նոր Սահմանադրություն, Աննայի կրթարշավից՝ «Զանգեզուրի միջանցք» ամբողջությամբ արտաքին թելադրանքով առաջացած օրակարգեր են, որոնք կոչված են՝ լուծարելու հայկական պետականությունն այս տարածաշրջանում՝ Թուրքիայի առաջխաղացումը դեպի Միջին Ասիա անխոչընդոտ դարձնելու: