Փաշինյանը խառնելու է խաղաքարտերը. ընտրությունը կանգնելու է Սյունիքի հոգևորականներից մեկի վրա. «Իրավունք»


12:25 , 25 հուլիս, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ աղբյուրների, մոտ օրերս Փաշինյանը կհայտարարի իր կողմից Կաթողիկոսի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, ապա միայն կանցնեն Վեհարանը շրջափակելուն։

Այս օրերին Փաշինյանը բանակցում է մի քանի հոգեւորականների հետ՝ հասկանալու, թե ում է նշանակելու ԺՊ։

Ըստ տարածված լուրերի, Փաշինյանի ընտրությունը կանգնելու է այժմ Սյունիքում ծառայություն իրականացնող հոգեւորականներից մեկի վրա»։