ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարարը քննարկում են ունեցել


18:34 , 22 հուլիս, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Երոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է չեռնոգորական փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով դեռևս 2012 թվականից մեկնարկած անդամակցության շուրջ բանակցություններում Չեռնոգորիայի կողմից արձանագրված առաջընթացը, միաժամանակ նկատելով, որ նման ճանաչողական այցերն ու գործընկեր պետությունների լավագույն փորձի ուսումնասիրությունն առանցքային են Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել մերձեցման համատեքստում: Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում վերջին ժամանակահատվածում գրանցված էական առաջընթացը: