ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին


14:54 , 22 հուլիս, 2025

ԱՄՆ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների մասին. «Վնասները շատ լուրջ են, դրանք ոչնչացված են»։ Իհարկե, ոչնչացված են, ինչպես ես ասել եմ, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Թրամփը Truth Social հարթակում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ CNN-ը պետք է «անմիջապես ազատի կեղծ լուրեր տարածող իր լրագրողին» և «ներողություն խնդրի» իրենից և այն օդաչուներից, որոնք «ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ հարվածի հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները «լրջորեն վնասվել են»։

«Վնասի չափը ներկայումս գնահատվում է…. Բայց որքանով ես գիտեմ, դրանք լրջորեն վնասված են», – ասել էր Արաղչին։