Շուրջ 85 մլն դրամ՝ Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնելու համար


12:15 , 21 հուլիս, 2025

ArmLur.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին, հատկացվել է շուրջ 85 մլն դրամ։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Երևանի Ազնավուրի հրապարակում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: