ՔՊ-ական Պետրոսյան Ռոմանոսի նոր առաքելությունը


17:20 , 18 հուլիս, 2025
ՊՎԾ ղեկավարի պաշտոնից «Պուպուլիկին» հեռացնելուց հետո Նիկոլը նրան գործուղել է քաղաքական կրքերի կիզակետում հայտնված ՀԷՑ. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է դարձել:
Պետրոսյան Ռոմանոսի խորհրդավոր գրառումն այն մասին, որ առջևում դեռ անելիքներ կան, փաստորեն, սրա մասին էր. կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար թերևս դեռ շուտ է, բայց մյուս կողմից՝ իսկ ո՞վ ասաց, որ կուսակցական գործունեությամբ չի կարելի զբաղվել հենց ՀԷՑ-ում՝ հաշվի առնելով այնտեղ աշխատող մարդկանց հսկայական թիվը:
Հարց՝ ի՞նչ է անելու «Պուպուլիկը» Սամվել Կարապետյանից խլվող ռազմավարական նշանակություն ունեցող այդ կառույցում: Թերևս Նիկոլի հրահանգով այն մտցնելու է Հակոբյան Աննայի տակ, ինչպես նաև զբաղվելու է ՀԷՑ–ի աշխատաակիցներին նոր օրակարգով ու ծրագրող ինստրուկտաժի ենթարկելով: Քաղաքական առումով ՀԷՑ-ը ռազմավարական նշանակության օբյեկտ է, քանի որ այնտեղ աշխատող հազարավոր մարդկանց ճիշտ ուղղորդելու դեպքում կարելի է քաղաքական լուրջ կապիտալի տիրապետել: ՀԷՑ-ը Ռոմանոսը վերածելու է ՔՊ-ին լոյալ քաղաքացիների հավաքատեղիի, իսկ բոլոր նրանք, ովքեր Նիկոլին չեն համակրի, դուրս կմնան համակարգից: Չե՞ն ուզում մնալ անգործ, թող դառնան ՔՊ-ական ու անցնեն Ալլահշուքյուրի թրի տակով՝ Նիկոլի էլեկտորատը դառնալով:

«Պուպուլիկին» Նիկոլը շատ է գնահատում. նա այս ընթացքում հասցրել է ապացուցել իր հնազանդությունն այն օրակարգին, որը Նիկոլն է սպասարկում: