Երևանում օգոստոսի 1-ից տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կշարունակի գործել 3 վճարման տարբերակով


15:24 , 15 հուլիս, 2025
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
տրանսպորտային քարտ.
անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից).
բջջային հավելված: