Հարց է առաջանում՝ ի՞նչ է փորձել ապացուցել Քոչարյանի տեղեկատվական ռեսուրսը սրանով, կամ ինչո՞ւ են հիմա էլ ընկել Տեր-Պետրոսյանի հետևից, ի՞նչ են ուզում փաստել:


14:56 , 15 հուլիս, 2025
Քոչարյանի փողերով հայ հանրությանը մոլորեցնել ջանացող տխրահռչակ «Fact-check.am»-ը իր հոդվածներից մեկում փորձելով կրկին թիրախավորել Սերժ Սրագսանին՝ նրա դեմ մեղադրանք առաջ քաշելու հիմքեր էր իբր փորձել ստեղծել. Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքը Նիկոլին Տեր-Պերոսյանի հոգեզավակ չի համարում ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չի համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ, Քոչարյանի ռեսուրսին կասկածելի էր թվացել՝ ստիպելով վերհիշել 2007-ի աշնանը կայացած ՀՀԿ 11-րդ համագումարը, որտեղ Սարգսյանը քննադատել էր Տեր-Պետրոսյանին՝ նրան մեղադրելով միակողմանի զիջումներ անելու պատրաստակամության համար:
Հարց է առաջանում՝ ի՞նչ է փորձել ապացուցել Քոչարյանի տեղեկատվական ռեսուրսը սրանով, կամ ինչո՞ւ են հիմա էլ ընկել Տեր-Պետրոսյանի հետևից, ի՞նչ են ուզում փաստել: Երևի ինչ-որ տեղ նրանից վտանգ են զգացել, ուստի որոշել են նրան էլ տեղեկատվական տեռորի ենթարկել: Թե՞ ուզում են Նիկոլին պատիվ անել՝ առաջին նախագահի հետ նրան գաղափարակից հռչակելով:

Իսկ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի տեսակետն այն մասին, որ ամեն մի շարժման մեջ ընգրկվածը չէ, որ կարող է շարժման առաջնորդի հոգեզավակ լինել, իրականություն է. եթե նույնիսկ որևիցե ժամանակահատվածում եղել է սուբյեկտների միջև համագործակցություն, ապա դա չի նշանակում, որ մեկը մյուսի հոգեզավակն է կամ ասենք թոռը: Իսկ հետաքրքիր է՝ Քոչարյանը ո՞ւմ հոգեզավակն է, ո՞վ է նրա քաղաքական արմատը, Մուրազի Բորի՞կը, թե՞ սա ճյուղն է կամ «վոինի» շառավիղը…

Չիմանալով, թե է՛լ ինչպես կարող են Սարգսյանին թիրախավորել՝ իրենք են հայտնվել անիմաստ, ծիծաղելի իրավիճակում՝ չկամենալով ինքնաքննութամբ զբաղվել ու խոստովանել, որ շնորհիվ իրենց է Նիկոլն Արցախի հանձնումը մարսել: