Չախոյանն Տարոնն էլ գիտի, որ խնդիրը փողը չէ


15:51 , 14 հուլիս, 2025
Ծովից ծով Հայաստան ուզող Չախոյայն Տարոնը, որ Նիկոլի թևի տակ գլխավոր ֆեյք է աշխատում, արձագանքելով արցախցիների առաջնային կարիքներին առնչվող հարցին, հայտարարել է, թե հարցը այդ խնդիրները լուծելու ցանկությունը կամ դրա բացակայությունը չէ: «Ինձ համար ընկալելի է իրենց բարձրացրած խնդիրը, բայց տեսեք՝ միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են մեր հնարավորությունների հետ: Այսինքն՝ ես կարղ է ցանկանամ, կամենամ բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, որ ամեն մեկը 5 հարկանի վիլլայի տեր դառնա, բայց արդյոք մենք ունե՞նք էդ հնարավորությունը, թե՞ չէ»,-մասնավորապես՝ ասել էր Տարոնը՝ միևնույն ժամանակ չհստակեցնելով՝ խնդիրը փողն է, թե՝ մեկ այլ բան:
Տարոնն ուղիղ տեքստով չի ասել՝փող չկա, քանի որ ինքն էլ շատ լավ գիտի՝ Հայաստանում փողի պակաս չկա: Նա գուցե ցանկանում է արցախցիներին վիլլաներ բաժանել, բայց Նիկոլն ունի՞ ցանկություն՝ անօթևան մնացած ընտանիքների հոգսերը գոնե մի փոքր թեթևացնելու: Այս հարցի պատասխանը հասկանալու համար նախ պետք է հասկանալ՝ արդյոք Նիկոլին Հայաստանում պե՞տք են արցախցիներ, թե՞ ոչ: Հարցի պատասխանն ակնհայտ է՝ ոչ. նախ՝ նրանք կարող են քաղաքական խնդիրներ ստեղծել, ապա՝ Իլհամին էլ հաճելի չէ նրանց գոյությունն այստեղ, քանի որ այդ դեպքում արցախյան հիմնախնդիրն առհավետ փակելը կարող է դառնալ անհնար: Հետևաբար՝ Տարոնին հացի տեր սարքածը կնախընտրի փողերը պատռել, այրել կամ դրանք հում-հում ուտել, քան թե լուծել խնդիրները. այստեղ պետք է հնարավորինս քիչ մարդ մնա, որ Ալլահշուքյուրի յուղոտ սիրտը հովանա:

Որ փող չլինի, տասնյակ հազարավոր պարեկներ կբուծի՞…