14:09 , 12 հուլիս, 2025
Ինք զինք փաստերի ստուգման և հետաքննող լրագրության հարթակ հռչակած քոչարյանամերձ առցանց բջիջներից մեկը՝ «Fact-check.am»-ը, որ զբաղվում է այլոց սևացնելու հաշվին «վոինի» փառաբանմամբ՝ հաճախ անդրադառնալով Սերժ Սարգսյանին, որից մեծապես կոմպլեքսավորված է «վոինը», երրորդ նախագահի մասին իր վերջին հոդվածում փորձել է պրոպագանդել այն հորինածին թեզը, թե իբր Սարգսյանի դեմ իշխանությունների կողմից իրականացվող քրեական հետապնդումների նպատակը Նիկոլի հետ ունեցած կապը քողարկելն է. Սերժ Սարգսյանի կամքով է դա տեղի ունենում:
«Մութ սենյակում սև կատու փնտրող» Քոչարյանի պրոպագանդիստները, նման թեզ գեներացնելով, հաշվի չեն առել մի պարզ իրողություն՝ «Մարտի 1-ի» գործը: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն ստացվում է, որ առ այսօր Քոչարյանի դեմ իրականացվող հետապնդումը, որ սկիզբ է առել Նիկոլի իշխանության առաջին շրջանից, ամբողջությամբ կլոունադա է, ինչպես նաև քաղաքական կլոունադա է այն, ինչ որ տեղի է ունենում հիմա «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորների հետ. նպատակը Քոչարյան-Նիկոլ կապը քողարկելն է, 2018-ի իրադարձություններին Քոչարյանի կամ պրոքոչարյանական սուբյեկտների գործուն մասնակցությունը շղարշելն է, Քոչարյանին «մաքրելն է», «սպիտակ մարդ» դարձնելը՝ հաշվի առնելով այն խայտառակ համարումը, որ նա ձեռք էր բերել անցած տարիների ընթացքում: Ավելին՝ ըստ այդ տրամաբանության՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետապնդումը տեղի է ունենում կոնկրետ Քոչարյանի ցուցումով, որպեսզի հանրության շրջանում վերականգնվի իր ու իր ուժի ունեցած ընդդիմադիրի համարումը: Հետևություն՝ Քոչարյանն ու Նիկոլը մեկ են եղել ի սկզբանե, են ու լինելու են՝ հատկապես նկատի առնելով փաստը, որ Քոչարյանի օրոք է Նիկոլն առաջին անգամ Թուրքիա գնացել ու այնտեղ հավաքագրվել:
Թողած երկիրը տիեզերական մասշտաբի աղետի հասցրած սուբյեկտին՝ «վոինը» ընկել է Սերժ Սարգսյանի հետևից՝ փորձելով սեփականացնել ընդդիմադիրի կոչումը՝ կարծելով, թե 2026-ին ԱԺ-ում հայտնվելու շանս ունի: Չի հասկանում, որ եթե բանը հասավ 2026-ին, Նիկոլը բոլորովին այլ պատկեր ու նկարագիր ունեցող խորհրդարան է ձևավորելու՝ զերծ ռուսական ազդեցությունից: