«Պողոս-Պետրոս» ստեղծագործության սիրահար ու այն տարբեր վայրերոմ ու դիրքերում սերտող Աննան իրականությունը խեղաթյուրելու հետաքրքիր ձև է գտել


15:54 , 11 հուլիս, 2025
Աննան Սոչիից Հայաստան տեղափոխված մի հայախոս ռուս կնոջ տեսաուղերձով է կիսվել, որտեղ ձեռներեցությամբ զբաղվող Օլյան պնդում է, թե նախկինում իրեն հասած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանում աշխատանք չկա, սուտ են դուրս եկել, քանի որ գործ Հայատանում շատ կա, իսկ իրական խնդիրը համապատասխան մասնագետների չգոյության հարցն է. գործ կա, աշխատող չկա:
Հակառուսական շնչով պարուրված «Պողոս-Պետրոս» ստեղծագործության սիրահար ու այն տարբեր վայրերոմ ու դիրքերում սերտող Աննան հետաքրքիր ձև է գտել՝ իրականությունը խեղաթյուրելու. դիմել է ռուս Օլյայի օգնությանը՝ հայ ժողովրդին համոզելու, որ գործազուրկների թվի մեծությունը պայմանավորված է ոչ թե Հայաստանի տնտեսության վատառողջ կառուցվածքով կամ երկրի ոչ լայն հնարավորություններով, այլ բացառապես աշխատելու ցանկության բացակայությամբ, մարդկանց անսկզբունքայնությամբ ու ծուլությամբ:
Նիկոլն էլ է նման թեզեր քարոզում, երբ որևէ գյուղացի մոտենում է իրեն ու օգնություն խնդրում: Նա անմիջապես իր օրինակն է բերում ու հիշում, թե ինչպես Ենոքավանից եկավ քաղաք, դարձավ լրագրող ու սկսեց կարիերա անել և այլն: Հիմա Աննան նույն բանն է ասում ուղղակի ռուս կնոջ բերանով, ասում է, որ արդարանա, ասում է, որ Նիկոլն իրեն լավ զգա:

Մինչդեռ իրականւթյունը բոլորովին հակառակն է. կադրերը չեն կարողանում իրենց համար նորմալ գործ գտնել ոչ միայն այն պատճառով, որ ուղղակի աշխատանք չկա կամ մրցակությունը շատ բարձր է՝ հաճախ մի տեղին ասենք 30-40 դիմում, այլ՝ այն, որ խիստ սակավ է այն աշխատատեղերի թիվը, որոնք զբաղեցնելով քաղաքացին կարող է չդասվել աշխատող աղքատների շարքը: Արդյունքում կադրերն ուղղակի լքում են Հայաստանը, այստեղ մնում են միջակությունները կամ վատերը, գործատուներն էլ չեն կարողանում իրենց համար աշխատող գտնել: Ահա այսպիսի արատավոր շղթա է ձևավորվել:

Բայց Աննային ի՞նչ, նա իր միլիարդները վաղուց է դիզել, ուղղակի հիմա մնում է դրանք մարսել…