15:05 , 11 հուլիս, 2025
Փնովելով Եվրոպային՝ Թևանյան Անդոն կարծիք է հայտնել, որ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը մանրադրամ դարձնել՝ այն վերածելով թուրանական միջանցքի, ինչի համար էլ ԵՄ-ից ստանում է աջակցություն։ «Սա ԵՄ-ի կողմից ֆաշիզմ է` ժողովրդավարության քողի տակ»-իր վերդիկտն է կայացրել Անդոն «Ֆեյսբուքյում» ու հենց ինքն էլ իր իսկ ստատուսի տակ մեկնաբանություն գրել՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանի տիպի երկրների համար ժողովրդավարությունը որպես դագանակ է օգտագործվում, ոչ թե որպես արժեք, իսկ աշխարհաքաղաքականությունը և շահերը գերադասվում են։ Միշտ է այդպես եղել, ըստ Անդոյի, և միշտ այդպես է լինելու։
Անդոն լավ է սերտել միջազգային հարաբերություններում մշտապես անփոփոխ մնացող օրենքները, բայց հարց է առաջանում՝ դրանից Հայաստանին ի՞նչ: Ո՞վ չգիտի, որ աշխարհում ցանկացած երկիր, ուժային կենտրոն իր շահն է առաջ տանում ամենից հաճախ թույլի հաշվին՝ առհամարհելով իր իսկ արժեքները: Սովորական կյանքում է այդպես, համաշխարհային քաղաքականությունում ինչպե՞ս կարող են այլ կանոններ գործել:
Իսկ ո՞րն է Անդոյի առաջարկած ելքը, կասի՞: Ելք կա, իհարկե. իմպիչմենտի գործընթացը հրաշալի միջոց կարող լինել՝ հենց խորհդրարանում Նիկոլի հարցերը լուծելու: Անդոն ասում է՝ փողոց չկա: Է՛, թող փողոցն էլ, եթե այն այդքան անփոխարինելի նշանակություն ունեցող գործոն է, Անդոյին դոլարախեղդ անող «վոինը» գեներացնի, ի՞նչ է, Նիկիոլն առիթ չի՞ տալիս, «Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորներ այսօր աննախանձելի վիճակում են, քաղաքական դեպրեսիաները միմիայն ուժգնանալու հակում են դրոևորւմ, է՛լ ի՞նչ պետք է անի Նիկոլը, որ այդ քաղաքական ուժը դադարի ՔՊ-ի «ջրաղացին ջուր լցնել» ու որբի գլխի կարգավիճակից դուրս գա, որ Նիկոլը «վոինի» գլուխը չխուզի, երբ ուզի:
Այս հարցերը պետք է Անդոն իր տերերին տա, բայց դե չի անի. էդքան «դուխ» չունի: