Թորոսյան Արսենի «դուխի» աղբյուրն Էրդողանն է


15:49 , 10 հուլիս, 2025
ՔՊ-ական Թորոսյան Արսենն է պատասխանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի այն գրառմանը, որով նա անհանգստություն էր հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ՝ կապված եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումների հետ: «…Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր նվիրվածության վրա…»,-մասնավորապես՝ գրել էր Շերմանը՝ տեղեկացնելով, որ իր ունեցած մտահոգությունների մասին հայտնել է նաև դեսպան Մակունց Լիլիթին:
«Պսիխի» պատասխանի բովանդակությունը, եթե փորձենք վերծանել ու կարճ շարադրել, հետևյալն է՝ լավ ենք արել ու էլի անելու ենք, հարցեր կա՞ն:

ՔՊ-ում ընկել են Էրդողանի գիրկն ու կարծում են, թե կարող են կոշտ տոնով նույնիսկ ամերիկացիներին նախատել կամ հակադարձել: Արսենին թուրքերն այնքան են «դուխ տվել», որ «ծովը ծնկներից է թվացել»: Սրանից հետո, փաստորեն, եթե որևէ մեկը ցանկանա Նիկոլին բան ասել, պետք է օգտվի թուրքական միջնորդությունից. Շերմանը նախ պետք է զանգահարեր Էրդողանին, համաձայնեցներ իր հայտարարության տեքստը ու հետո միայն հանդգներ ծպտուն հանել:

Էս ո՞ւր ենք հասել…