Հանրահաշվական Սեր


14:07 , 1 հոկտեմբեր, 2013

Ոչինչ չստացվեց, չհաշտվեցինք,
Որքան փորձեցինք, որքան ջանացինք,
Խելք-խելքի տվինք՝ բան դուրս չբերինք:

Մնացինք նույնը՝ չդարձանք երկու,
Ոչ էլ գումարվեցինք մենք իրարու,
Չբազմապատկվեցինք,
չբազմապատկեցինք մեր ունեցածը,                                                                
Ընդհակառակը՝
Մեկս մյուսից միայն հանվեցինք,
Մեկս մյուսին չհանվացրինք մերկանալու չափ,
Այլ դեռ չհանված մենք հագնվեցինք
Եվ բաժանվեցինք առանց մնացորդ: