Ինչո՞ւ Իլհամի դեպքում Ալենի թավիշը երբեք չի ավարտվում


15:11 , 9 հուլիս, 2025
Երկրում տեղի ունեցող պրոցեսների ու ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակության ֆոնին Սիմոնյան Ալենն է ինքնաարտահայտվել՝ հայտարարելով, թե թավիշն այլևս ավարտված է. պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է Հայաստանի դեմ աշխատող, հայ ժողովրդին վիրավորող, չհարգող, ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին։
Հայ ժողովրդին արդեն 5 տարի է՝ Իլհամը ստորացնում է. չմնաց մի քֆուր, որ թուրքը Նիկոլին չտա, ի դեմս նրա մեզ չստոցանի ու չխայտառակի: Ալենի ուժը միայն ընդդիմության վրա՞ է պատում, բա ինչո՞ւ Իլհամի դեպքում թավիշը երբեք չի ավարտվում:
Ալենի բերանն ընդդիմության համապատասխան թևն է լեզու դրել. ՔՊ-ում տեսնում են՝ ում հետ գործ ունեն, լազվում են, գիտեն՝ ինչ էլ անեն, որքան էլ ստորացնեն ու հայհոյեն, մեկ է՝ գալու են, խելոք նստեն ու «պարոն վարչապետ» ասեն:

Ալեններին իրենց տեղը ցույց տալու միայն մի ձև կա, և այդ ձևը ցույց է տվել «Պատիվ ունեմ»-ը, որին, սակայն, ոմանք հավան չեն՝ նախընտրելով Նիկոլի լուծը…