12:30 , 9 հուլիս, 2025
Սիթքոմների իրական բեկումնային պահը եկավ մի քանի տարի անց։
2017 թվականին նրան առաջարկեցին մասնակցել «Ազիզյանները» սիթքոմի 3-րդ եթերաշրջանին։ Դեռ նոր էր սիթքոմի աշխարհում հայտնվել, բայց կերպարը՝ Վիլենը, շատ արագ սիրվեց։ Երեխաներն ու մեծահասակները սկսեցին ճանաչել:
Հայկ Մարությանի, Բորիս Բաղդասարովի, Ստեփան Հարությունյանի հետ աշխատելու փորձը դարձավ նրա կարիերայի շատ կարևոր փուլ։
«Ազիզյանները» դարձավ ամենաշատ դիտվող սիթքոմներից մեկը՝, իսկ Պոնչի կերպարը՝ Վիլենը մնաց սիթքոմի անբաժան մասը շուրջ երեք-չորս եթերաշրջան։

Այս նախագծից հետո առաջարկները հաջորդեցին մեկը մյուսին։ 2021 թվականին նա առաջարկ ստացավ նկարահանվել նոր սիթքոմում՝ «Բլբուլյաններ»-ում, որտեղ մարմնավորում էր հարուստ բիզնեսմեն տղայի, որն իր ընտանիքի հետ ստիպված ապրում էր նույն տան մեջ՝ իր աղքատ եղբոր ընտանիքի հետ։
Այդ սոցիալական հակադրությունը հիմք է դառնում հումորային, բայց նաև շատ մարդկային պատմությունների։ Նախագիծը ևս դառնում է
նույնքան սիրված ու քննարկվող։

«Բլբուլյաններ»-ին հաջորդում է «Սրտի վալետը»՝ 2024 թվականին։ Այստեղ Պոնչը հանդես է գալիս Վահե Զիրոյանի հետ՝ կրթված երիտասարդի դերում, ով սիրահարվում է գործադիրներից մեկի աղջկան և փորձում գրավել նրա սիրտը՝ ընկերոջ օգնությամբ։ Սիթքոմը մեկ եթերաշրջան է ունեցել, բայց կրկին գրավել հեռուստադիտողների ուշադրությունը:
Նույն տարում, 2024-ի դեկտեմբերից, Պոնչը հայտնվում է նոր սիթքոմում՝ «Կոլեկտիվ», որտեղ մարմնավորում է գրասենյակի ղեկավարի՝ մի կերպար, որ ամբողջովին «իր տեղում չէ», բայց հենց դրանով էլ գրավում է հանդիսատեսին։ Այս նախագիծն արդեն երկրորդ եթերաշրջանում է ու շարունակում է ունենալ բարձր վարկանիշ։
Բացի սիթքոմներից Պոնչը նաև հանդես է եկել որպես հաղորդավար։ 2024 թվականի ավարտին՝ Նոր տարվա գիշերը նա Նազենի Հովհաննիսյանի հետ համատեղ վարել է «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը:
Այս պահին նա հանդես է գալիս «Womens Club» նախագծում:
Պոնչն իր ամբողջ կարիերան ձևավորվել է նվիրվածության ու սիրո հիմքով։ Այսօր Պոնչը ճանաչված է որպես դերասան, հաղորդավար և սիրված հասարակական կերպար՝ տարբեր հեռուստաընկերությունների նախագծերում։ Նրա կերպարները երբեք չեն կրկնվում, բայց բոլորն էլ մի բանով հիշվում են՝ անկեղծությամբ, պարզությամբ ու իսկական հայկական հումորով։
ՀԵՂԻՆԱԿ՝ Հրանուշ Էլոյան