14:53 , 8 հուլիս, 2025
Ուժայիններին Էջմիածնի դեմ քսի տալուց հետո Նիկոլը հայտարարել է, թե պատրաստվում է առաջնորդել եկեղեցու «ազատագրումը»: Կաթողիկոսին ու եպիսկոպոսներին հռչակելով որպես Քրիստոսի վարդապետության հետ ոչ մի կապ չունեցող հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակ՝ հայտարարել է.«Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»:
Արձանագրենք՝ հուլիսի 5-ից հետո Նիկոլը վերսկսել է հայհոյախոսությունը, ինչը նշանակում է, որ մի քանի օր տևած «զինադադարը» պայմանավորված էր բացառապես ֆեյսբուքյան սահմանափակումներով: Դա բնական է. Նիկոլին այսօր միայն մեկ ասող կա, ու դա Էրդողանն է, իսկ Էրդողանը փառավորվում է, երբ տեսնում է, թե ինչպես է Նիկոլը հալածում հայ եկեղեցուն: Փառավորվում է նաև Ալլահշուքյուրի հոգին. Հայաստանը մի մեծ ղազիաթի վերածելու պլանը միայն հոգեզավակ Նիլոլն է կյանքի կոչելու:
Նիկոլը չի՞ վախենում, որ կարող է կրկին արգելափակվել «Ֆեյսբուքի» կողմից, թե՞ Էրդողանն այդտեղել է միջնորդել,որ համացանցային վերահսկողական մեխանիզմները Նիկոլի հանդեպ հնարավորինս լոյալ գտնվեն, նրա բերանը չփակեն, ֆեյսբուքյան էջը չջնջեն:
Անկասկած, Էրդողանի ձեռքերը շատ երկար են հատկապես մի պարագայում, երբ սեղանին դրված է թուրանական միջանցքի ռեալիզացման հարցը, որի հաջողության գրավականը Հայատանի թրքացումն է դառնալու, ինչն առանց Նիկոլի անհնար է ուղղակի: