13:54 , 8 հուլիս, 2025Մուրազի Բորիկը, մեկնաբանելով ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած ակցիան, ուրախությամբ արձանագրել է, որ հանրահավաքում երրորդ նախագահի հետ փոխկապակցված որևէ անձ ելույթ չի ունեցել: Բորիկը հայտարարել է, թե իրենց խորհրդին հետևելու արդյունքում է, որ դա տեղի է ունեցել: Նաս եզրակացրել է, որ «այս մարդիկ» գիտեն, թե ինչ է պետք անել Հայաստանում:
Բորիկը հերթական անգամ ստորության է դիմել՝ առանց որևէ հիմքի թիրախավորելով Սերժ Սարգսյանին, և սա՝ մի դեպքում, երբ նրա թիրախում է գտնվում նաև Սամվել Կարապետյանը գուցե առայժմ ոչ բացահայտ կերպով:
Ի՞նչ է արել Բորիկը: Նա նախորդ շրջանի բոլոր ընդդիմադիր շարժումների ձախողման հիմնական մեղավոր է ջանացել կարգել Սերժ Սարգսյանին մի դեպքում, երբ հայտնի է, թե որ քաղաքական ուժն է մշտապես եղել այդ շարժումների հիմնական դերակատարը և թե ով է այդ ուժի լիդերը: Նա դա արել է, որպեսզի նվազեցնի իրեն կերակրող «վոինի» մեղավորության չափաբաժինն ու Սերժ Սարգսյանին վնասի, վնասի, որ փող տան, որ ինքն էլ փորը հաստացնի:
Բայց որքան շատ Բորիկը փրփուրներից կախվի ու միայն ծիծաղ առաջացնող քարոզչական թեզեր դաշտ նետի, այնքան ավելի է վատանալու ոչ միայն նրա, այլև նրա փորը կլորացրած «վոինների» վիճակը: Այնպես որ՝ եթե ոմանք իսկապես ցանկանում են ժամանկից շուտ քաղաքական «ուտիլի» չվերածվել, թող փակեն Բորիկի կեղտոտ բերանը: