17:10 , 7 հուլիս, 2025
Հայտնի է դարձել, թե ինչ նոր հայտարարություն է Էրդողանն արել. ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դիվանագիտական հիմքն արդեն ձևավորվել է, իսկ 2024-ի վերջին Բրյուսելում, Մոսկվայում և Թբիլիսիում անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է խաղաղ համաձայնագրի վերջնական տեքստը։ «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր Զանգեզուրի միջանցքին՝ այժմ նա ցույց է տալիս ավելի ճկուն դիրքորոշում՝ ելնելով տարածաշրջանի տնտեսական ինտեգրման շահերից»,– մասնավորապես՝ հայտարարել է Էրդողանը։
Հայաստանի իշխանությունների կողմից դեռևս հայտարարություն չի հնչել, հակադարձում չի եղել, ծպտուն չեն հանել մի դեպքում, երբ հայտնի է, թե որքան զգայուն էին «Զանգեզուրի միջանցքի» հարցում ՔՊ-ում: Բավական էր, որ ասենք ռուները խոսեին միջանցքի մասին, իսկույն այստեղից հնչում էին հակադարձող հայտարարոթյուններ:Երբեմն նույնիսկ Իլհամի չինովնիկներին էին հանդգնում հակադարձել ասենք ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե ոչ մի միջանցք Հայաստանով չի անցելու, չի լինելու միջանցքային տրամաբանություն և այլն:
Էրդողանի հայտարորթյունը, սակայն, կարծես թե մնացել է անարձագանք, ինչը նշանակում է, որ Նիկոլի՝ Թուրքիա կատարած վերջին այցի շրջանակներում թուրքերը շատ կոնկրետ պայմանավորվածության են հասել Նիկոլի հետ՝ միջանցք՝ իշխանության դիմաց: Նիկոլը երդվել է, որ պատարստ է տալ ամեն ինչ, բայց պայմանով, որ Անկարան հովանավորի իրեն, թույլ չտա կորցնել իշխանութունը: Տվյալ դեպքում Անկարայի մրցակից է համարվում Մոսկվան, որը, սակայն, պայմամանավորված հայտնի գործոններով, Հայաստանը մեծամասամբ զիջել է Անկարային: Այս իրավիճակը ձեռնտու է Նիկոլին, ուստի ոչ միայն միջանցք կտա,եթե հարկ լինի, այլև Երևանն էլ Էրդողանի փեսա Բայրքաթարին կնվիրի, որ ֆիզիկապես ապրի:
Նիկոլի խնդիրն է լինելու չեզոքացնել այն երկրների հակազդեցությունը, որոնք դեմ են միջանցքի գաղափարին՝ ելնելով իրենց ազգային շահերից, ու այս հարցում թուքրերն ունեն հավատարիմ դաշնակից: