Սահմանադրության օրը, վարչապետը հայտարարում է.
«Պետությունը դու ես», «քաղաքացին է պետությունը», և ժամանակն է նոր Սահմանադրություն ընդունելու։
Բայց երբ իշխանությունը վերածվում է անհատի կամքին ծառայող գործիքի՝ Սահմանադրությունը դադարում է լինել պետության հիմքը ու դառնում է գործիք՝ պետությունը քանդելու համար։
Իրականում այսօր պետությունը ոչ ես եմ, ոչ էլ դու:
Պետությունը ես եմ, երբ՝

Ինձ տարածքներ հանձնելու որոշումները չեն ներկայացնում որպես «խաղաղություն»,

Իմ անվտանգությունը պաշտպանվում է,

Իմ իրավունքն ու ձայնը չեն անտեսվում,

Իմ Սահմանադրությունը չի դառնում բանակցային զիջման մաս։

Իմ Սահմանադրությունը փոփոխվում է հանրային քննարկումներով, ոչ թե պատվերով,

Իմ ինքնությունը չի լուծարվում «խաղաղության փաթեթում»։
ՀՀ Սահմանադրությունը խանգարում է ներկա իշխանության քաղաքական օրակարգին։
Խանգարում է՝
տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ ձևակերպումներով,
ինքնիշխանությունը երաշխավորող հիմնադրույթներով։
Այսօր ոչ թե Սահմանադրությունը հարգելու, այլ այն շրջանցելու տրամաբանությունն է տոնվում։
Մի բան առավել քան հստակ է, սա իշխանության հերթական փորձն է՝ կոտրելու իրավական ինստիտուտը՝ հանուն քաղաքական նպատակների։