Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ


18:10 , 4 հուլիս, 2025

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը Վերաքննիչը թողել է անփոփոխ: Այսմասին Սպուտնիկ Արմենիային հայտնեցին դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: