ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ բռնությшն ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին


16:26 , 2 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։

«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: