Այսօր երկու սրբազաններ բանտարկված են միայն մի բանի համար. իրենք վախենում են միայն Աստծուց, իսկ իրենց բանտարկողը վախենում է ԲՈԼՈՐԻՑ


16:41 , 1 հուլիս, 2025
Ես տեսել եմ, թե 2015-ի հունվարին ինչ էր անում Միքայել Սրբազանը, երբ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո կատաղած համաքաղաքացիներս պատրաստ էին ջարդ ու փշուր անել ամեն բան: Ես տեսել եմ, թե նա իրեն ինչպես պահեց իր հոտի հետ և ինչպես հոտը ընկալեց իր Սրբազանին:
Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ: Էլի նստած արյուն էիք երազում, փողոցային բախումներ և սպակայունացում, չէ՞:
Ես տեսել եմ, թե 2016-ի ապրիլին Բագրատ Սրբազանը ինչ էր անում Արցախում, երբ քառօրյա պատերազմը մեզ տարավ դեպի Թալիշ: Ինչպես էր օր ու գիշեր զինվորների և սպայական կազմի հետ անցկացնում, առանց գեթ մի պահ մտածելու սեփական ամվտանգության մասին: Ոգևորում էր, աղոթում էր, հույս ու ուժ էր տալիս:
Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ: Պատրաստվում էիք մայիսին մեկնել ապրիլյան պատերազմին, չէ՞:
Այսօր երկու սրբազաններ բանտարկված են միայն մի բանի համար: Իրենք վախենում են միայն Աստծուց, իսկ իրենց բանտարկողը վախենում է ԲՈԼՈՐԻՑ՝ սեփական թիմակիցները ներառյալ, դրա համար հերթը Աստծուց վախենալուն չի հասնում:
Աստված օգնական, Սրբազան Հայրեր: