Ընդդիմադիրների պնդումը, թե տրանսպորտում հսկիչին իրավունք է տրվելու զննություն իրականացնելու, սուտ է. Ռուբեն Ռուբինյան


14:06 , 1 հուլիս, 2025

Tert.am-ը գրում է.

Ընդդիմադիրները պնդում են, որ այս նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու մարդկանց զննություն անցկացնել, այսինքն, հսկիչը կարողանալու է մարդկանց գրպանը մտնել, սո՛ւտ է սա, ժողովո՛ւրդ ջան: Այս մասին ԱԺ ամբիոնից տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Նախագծով ասվում է՝ հսկիչն իրավունք ունի մարդուն նույնականացնի: Այսինքն, ի՞նչ է անում հսկիչը՝ գալիս ստուգում է՝ վճարե՞լ է, թե՝ չէ: Ենթադրենք չի վճարել, ասում է՝ անձնագիր տվեք, որ Ձեզ տուգանեմ, ասում է՝ անձնագիր չունեմ, ասում է՝ անձնագրի տվյալ կարո՞ղ եք տալ, ասում է՝ ոչ: Կարող է լուսանկարով նույնականացնել, եթե դա էլ չի ստացվում, մարդը հրաժարվում է նույնականացվել, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին, որը, էսպես թե էնպես, ունի այդ իրավունքը մարդուն նույնականացնելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը՝այստեղ: