Անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն. Ավինյան


11:12 , 30 հունիս, 2025

Հարգելի քաղաքացիներ, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,- նշել է նա: