Իրանի դեմ գործողության արդյունքը ճանապարհ է բացում Իսրայել-Արաբական համաձայնագրերի ընդլայնման համար. Նեթանյահու


21:43 , 26 հունիս, 2025

Իրանի դեմ գործողությունից հետո Իսրայելը ճանապարհ է բացել հարևան երկրների հետ «խաղաղության համաձայնագրերի դրամատիկ ընդլայնման» համար, որոնց մեծ մասը արաբական պետություններ են։

Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք քաջաբար կռվեցինք Իրանի դեմ և մեծ հաղթանակ տարանք։ Այս հաղթանակը ճանապարհ է բացում խաղաղության համաձայնագրերի դրամատիկ ընդլայնման համար։ Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա», - նշվում է նրա կողմից տարածված տեսաուղերձում։