Բագրատ սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ


14:12 , 26 հունիս, 2025

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեց նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք`  Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները «պետական հեղաշրջում» են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։