11:16 , 25 հունիս, 2025
Քննչական կոմիտեն «լավաշ» տեքստ է տեղադրել՝ Բագրատ Սրբազանին եւ մի շարք անձանց մեղսագրելով այնպիսի արարքներ, որ եփած հավի ծիծաղն էլ կգա։
Այդ հաղորդագրությունն ամբողջությամբ ընթերցած ցանկացած օբյեկտիվ մարդ կհաստատի, որ իրավաբանական քողի ներքո իրականացվող գործողություններն ակնհայտորեն քաղաքականացված են և նպատակ են հետապնդում ազատազրկել օրվա իշխանությունների առավել ակտիվ ընդդիմախոսներին։
Ակնհայտ է, որ քաղաքականապես մոտիվացված այս «քրեական հ
ետապնդումները» ամբողջությամբ փաստազուրկ են և իրականացվում են Բագրատ Սրբազանին ու նրա աջակիցներին մեկուսացնելու նպատակով: