ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը


11:14 , 25 հունիս, 2025

168.am-ը գրում է․

Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը, այս մասին հաղորդել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։