Իրանը հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու Իսրայելի մեղադրանքները


15:10 , 24 հունիս, 2025

Իրանը հերքել է հրադադարի ռեժիմը խախտելու Իսրայելի մեղադրանքները։

«Հրապարակված լուրերը, թե Իրանը հրթիռներ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ՝ սիոնիստական ռեժիմի հետ հրադադարի հաստատումից հետո, հերքվում են»,- հաղորդել է IRNA-ն։

Ավելի վաղ Իսրայելն Իրանին մեղադրել էր իր տարածքի դեմ բալիստիկ հրթիռ արձակելու մեջ, իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել էր «ինտենսիվ հարվածներ» հասցնել «Թեհրանի հենց կենտրոնում»՝ ի պատասխան հայտարարված հրադադարի խախտման։