Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա


12:37 , 20 հունիս, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Ստամբուլի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»,- տեղեկացրել է նա: