Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ գնացել Թուրքիա


11:19 , 20 հունիս, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա։

Այսօր Ստամբուլում տեղի կունենա Էրդողան-Փաշինյան հանդիպում։

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։