Թևանյան Անդոն տեղի ունեցողում իր մեղքը չի՞ տեսնում
15:12 , 19 հունիս, 2025
Թևանյան Անդոյի «Մայր Հայաստանը» հայտարարություն է տարածել՝ կապված, մասնավորապես, Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողի հետ՝ խստորեն դատապարտելով օրվա իշխանությունների գործելաոճը և կոչ անելով հանրությանը համախմբվել՝ երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով:
Հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլն ինքն իրեն կզգա՞ր այսքան անկաշկանդ, եթե այդ միասնությունն իսկապես կայանար ու կայանար ճիշտ ժամանակին ,այլ ոչ թե մի շրջանում, երբ, ըստ էույան, բանը բանից անցել է: Բայց ամենամեծ ցավն այն է, որ նույնիսկ հիմա այն չի կայանում. ոմանք սեփական ամիբիցիաները չեն կարողանում խեղդել սեփական փորում:
Այսօր միասնության կոչերով հանդես եկող անդոների մեղքը կատարվողում հսկայական է. նրանք սկսեցին պառակտել ընդդիամդիր դաշտը՝ գերի գնալով որոշ «վոինների» ազգակործան նարցիսիզմին:
Արդյունքում հզորացավ Նիկոլն ու ինքն իրեն սկսեց ավելի ինքնավստահ զգալ այնքան, որ ստանալով թուրքերի անվերապահ աջակցությունը՝ անցավ հայ ժողովրդի արմատը կտրելու գործին: Եվ ի՞նչ է սրան հակադրում Թևանյան Անդոն, ֆեսբուքյան ստատուսնե՞ր:
Ստատուսներ ու հայտարարություններ երկնելու փոխարեն գնացեք ու կանգնեք Դավիթ Համբարձումյանի կողքին…