Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զшվթելու հրապարակային կոչերի համար. փաստաբան


12:52 , 18 հունիս, 2025

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը: Այս մասին գրել է «Ազատություն»-ը:

Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:

Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել: