Տպավորություն է՝ Արցախը հանձնվել է, որովհետև կուսակրոն հոգևորականները խախտել են իրենց ուխտը. մարդը փորձում է ձախողումների համար մեղավորներ որոնել. Արշակ սրբազան


14:12 , 16 հունիս, 2025

Tert.am-ը գրում է.

Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել այն փաստի համար, որ նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում իշխանությունները նախաձեռնել են արշավ եկեղեցու դեմ. «Եկեղեցի-պետություն» հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ ուղղված իշխանական արշավը նոր երևույթ չէ և սկսվել է դեռևս այսպես կոչված հեղափոխությունից հետո։ «Առաջին հերթին մեզ մեղադրում են իբրև թե քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Սա բացարձակապես սխալ մեկնաբանություն է «եկեղեցին պետությունից անջատ է» սկզբունքի վերաբերյալ։ Այդ սկզբունքը ներդրվել է նախ և առաջ՝ պետությունն իշխանությունների ոտնձգություններից պաշտպանելու համար, ոչ թե եկեղեցուն կամ եկեղեցականներին արգելելու՝ իրենց դիրքորոշումը հայտնել հասարակական կարևորագույն գործընթացների վերաբերյալ»,- ասաց արքեպիսկոպոսը։

Նա արձանագրեց, որ եկեղեցին նաև քննադատության է ենթարկվում իբրև թե պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում բավարար ջանքեր չգործադրելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: