Իրանական կողմն արագ նշանակումներ է իրականացրել՝ փոխարինելով զոհված բարձրաստիճան զինվորականներին
16:10 , 13 հունիս, 2025
Իրանական կողմն արագ նշանակումներ է իրականացրել՝ փոխարինելով զոհված բարձրաստիճան զինվորականներին, ինչը ցույց է տալիս, որ այստեղ կորուստները թեև ցավոտ էին, բայց ոչ անփոխարինելի։
Մասնավորապես, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Ահմադ Վահիդին, որը համարվում է Իսրայելի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող հրամանատարներից։
Իսրայելական կողմը պաշտոնապես զգուշացրել է իր քաղաքացիներին չնկարել և չհրապարակել իրանական պատասխան հարվածի հետևանքով հնարավոր խոցման վայրերի լուսանկարներ, տեսահոլովակներ և որևէ այլ տեղեկատվություն։
Իսրայելական ԶԼՄ-ները նշել են, որ քաղաքացիների նման գործողությունները դառանալու են քրեական հետապնդման հիմք։
Համացանցային տիրույթում մեծ ուժգնությամբ իրականացվում են տեղեկատվական-քարոզչական փոխադարձ գործողություններ։
Այս հարթությունում, եթե սկզբնապես ավելի ակտիվ էր իսրայելական կողմն, ապա այժմ նախաձեռնությունն անցնում է իրանցիներին, ինչն ավելի կուժգնանա իրանական պատասխան հարվածի թիրախների առաջին իսկ խոցումներից հետո։