Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Հովիկ Աբրահամյանին
13:09 , 13 հունիս, 2025
Ինչպես ավելի վաղ գրել էինք, մեր տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ եւ ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։
Աբրահամյանն այս պահին հարցաքննվում է։ Կալանավորելու միջնորդություն կներկայացնեն թե ոչ՝ դեռ պարզ չէ։