Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած


00:33 , 13 հունիս, 2025
Հունիսի 12-ին, ժամը 20:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մելքումովի փողոցում բախվել են վեց ավտոմեքենա մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։