21:12 , 11 հունիս, 2025Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հետախուզության նախարարին հղած ուղերձում շնորհավորել է երկրի անվտանգության ուժերին օրերս Իսրայելի վերաբերյալ զգայուն տեղեկություններ ձեռք բերելու հաջողության կապակցությամբ՝ այն որակելով որպես դրա անվտանգային հեգեմոնիայի վերստին փլուզման նշան։
Ըստ Pars Today-ի, հղած ուղերձում բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրանի անվտանգության ուժերի գործողությունը անվանել է «հզոր և եզակի» և նշել, որ այս հաջող գործողությունը կրկին ապացուցել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը և հետախուզական գերազանցությունը տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ոլորտում։
Նա հավելել է. «Այս փայլուն հաղթանակը, որը հետախուզության նախարարությունում ժողովրդի զավակների անդուլ ջանքերի ,անսասան հավատքի և անվտանգության ռացիոնալության արդյունք է, բացի Մոսադի հնարած լեգենդը ոչնչացնելուց, նաև փշրել է սիոնիստական ռեժիմի անվտանգային կառուցվածքի հավակնոտ դեմքը»։