Ափսոսում եմ «Հայաստան» խմբակցության այս դիրքորոշման համար. ցավալի է, շատ ցավալի ու նաև անհավատալի
15:50 , 11 հունիս, 2025
Ափսոսում եմ «Հայաստան» խմբակցության այս դիրքորոշման համար։ Շատ եմ ափսսում։ Մեծ հաշվով՝ նրանցից ոչինչ չէր պահանջվում։ Ընդամենը ստորագրություն, որից հետո իմպիչմենտի գործընթացի պատասխանատվությունն ամբողջությամբ կմնար այն նախաձեռնողների ուսերին։ Իսկ հիմա «Հայաստան» խմբակցությունն իր դիրքորոշումն, ըստ էության, կապում է պայմանական հովիկաղազարյանների մոտեցումենրին։ Կստորագրե՞ն պայմանական աղազարյաններն իմպիչմենտի համար, կստորագրի նաև «Հայաստան» խմբակցությունը։ Ցավալի է, շատ ցավալի։ Ու նաև անհավատալի...