Հրաձգություն՝ Ավստրիայի դպրոցներից մեկում. կան զոհեր
13:12 , 10 հունիս, 2025
Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդում է Kronen Zeitung թերթը։ Ըստ այդմ, հարձակվողը սպանվել է։
Այս պահին շենքում մանրակրկիտ խուզարկություն է ընթանում։ Հոդվածում ասվում է, որ բնակչությանը խնդրում են խուսափել ոստիկանական գործողության գոտուց։