«Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմպիչմենտի գործընթացի համար


15:14 , 9 հունիս, 2025

«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել  պակասող  28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար, Yerkir.am-ին հայտնել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»,- հավելել է նա:

Նշենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմփիչմենտի  գործընթաց նախաձեռնելու մասին: