17:18 , 7 հունիս, 2025Tert.am-ը գրում է․
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։
Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է...»,- գրել է Սիմոնյանը։